Рубрика: Ֆիզիկա 8

1. Ինչո՞ւ էներգիան Արեգակից Երկիր չի կարող փոխանցվել ո՛չ կոնվեկցիայի, ո՛չ էլ ջերմային ջերմահաղորդություն? 

որովհետև արեգակի և երկրի տարածությունը շատ մեծ է:

2. Նկարագրեք փորձը, որը հաստատում է, որ կրակի էներգիան

կարող է փոխանցվել ոչ միայն ջերմային հաղորդակցության շնորհիվ:

Տարբեր ջերմաստիճանի երկու մարմիններ միմյանց հպելիս՝ ջերմափոխանակության հետևանքով տաք մարմնի ներքին էներգիան նվազում է, իսկ սառը մարմնինն` աճում: Այլ կերպ ասած` տաք մարմնից սառը մարմնին էներգիայի որոշ քանակ է հաղորդվում: Էներգիան կարող է հաղորդվել ոչ միայն տաք մարմնից սառը մարմնին, այլև նույն մարմնի տաք մասերից սառը մասերին:

3. Ի՞նչն են անվանում ճառագայթում?

Ճառագայթում առաջանում է Տիեզերքում կատարվող տարբեր շարժընթացների (օրինակ՝ պայթյունի, միջուկային ռեակցիաների և այլն) և առանձին նյութերի տրոհման հետևանքով: Այն նյութերը, որոնք տրոհվում են ճառագայթելով, կոչվում են ճառագայթաակտիվ: Որպես ճառագայթաակտիվ նյութերի օրինակ կարող է ծառայել ատոմային էլեկտրակայանների ռեակտորներում օգտագործվող վառելանյութը: 

4. Ո՞ր գույնի մարմիններն են ավելի լավ կլանում ջերմությունը: Նկարագրեք փորձը

մուգ գույնի մարմինները:

5. Կա՞ն պայմաններ, որոնց դեպքում

մարմինը չի՞ արտանետում կամ կլանում էներգիա:

այո պետք է եղանակը լինի տաք

6. Ինչ կարելի է ասել հարաբերակցության մասին

մարմնի կողմից էներգիայի կլանումը և արտանետումը, եթե մարմնի ջերմաստիճանը նվազում է:

Տարբեր ջերմաստիճանի երկու մարմիններ միմյանց հպելիս՝ ջերմափոխանակության հետևանքով տաք մարմնի ներքին էներգիան նվազում է, իսկ սառը մարմնինն` աճում:

Рубрика: Ֆիզիկա 8

Ինչի՞ համար է ծախսվում հալման ջերմաստիճանում բյուրեղային մարմնին ջեռուցչի տված էներգիան:

նույն զանգվածով տարբեր բյուրեղային նյութերի հալումը՝ կարելի է նկատել, որ յուրաքանչյուր նյութի հալման ջերմաստիճանում հեղուկի փոխարկելու համար պահանջվում է որոշակի ջերմաքանակ:

2. Ի՞նչն են անվանում հալման ջերմություն:

Այն ջերմաքանակը, որն անհրաժեշտ է բյուրեղային նյութը հալման ջերմաստիճանում հեղուկի փոխարկելու համար, կոչվում է հալման ջերմություն

3. Ինչու են անվանում հալման տեսակարար ջերմություն:

տեսակարար հալման ջերմությունն  այն ջերմության քանակն է, որ ստանում է նյութը հալման (կամ արտադրվում է բյուրեղացման ժամանակ հալվող նյութի զանգվածը

4. Ի՞նչ միավորով է չափվում հալման տեսակարար ջերմությունը միավորների ՄՀ-ում:

Ջ/կգ

5. Ի՞նչ է նշանակում «պարաֆինի հալման տեսակարար ջերմությունը 150 կՋ/կգ է» արտահայտությունը:

Դա նշանակում է, որ 1 կգ պարաֆինի լրիվ հալման համար անհրաժեշտ է 150 կՋ էներգիա:

6. Ինչպե՞ս են հաշվում այն ջերմաքանակը, որն անհրաժեշտ է հալման ջերմաստիճանում բյուրեղային մարմինը հալելու համար


λ = Q / m

7. Հալվող սառույցը բերեցին սենյակ, որտեղ ջերմաստիճանը 0°C է։ Կշարունակի՞ արդյոք սառույցը հալվել:

ոչ

8. Ո՞ր մարմինն ունի ավելի մեծ ներքին էներգիա՝ 0°C ջերմաստիճանի սառույցի կտորը, թե՞ դրանից ստացված 0°C ջերմաստիճանի ջուրը։

ջուրը

9. Ինչպե՞ս հաշվել այն ջերմաքանակը, որը բյուրեղանալիս անջատում է հալման ջերմաստիճան ունեցող մարմինը:

Рубрика: Ֆիզիկա 8

1.Մարմինների որ հատկությունն է բնութագրում տեսակարար ջերմունակությունը:

Տեսակարար ջերմունակությունը բնութագրում է մարմինների հեշտ կամ դժվար տաքանալու հատկությունը: 


            2. 
Որ ֆիզիկական մեծությունն են անվանում ( նյութի) տեսակարար ջերմունակություն: 

Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե որքան ջերմաքանակ է անհրաժեշտ նյութի 1 կգ-ը 1°-ով տաքացնելու համար, կոչվում է այդ նյութի տեսակարար ջերմունակություն:


            3. 
Ինչ է ցույց տալիս տեսակարար ջերմունակությունը:

Տեսակարար ջերմունակությունը ցույց է տալիս , թե որքան ջերմաքանակ է պետք միեւնույն զանգվածով տարբեր մարմինները տաքացնելու համար: 

            4. Ինչ միավորով է չափվում տեսակարար ջերմունակությունը:

1Ջ-ով


   5. 
Գրել տեսակարար ջերմունակությունը սահմանող բանաձևը:

c = Q/m(t2 – t1)


   6. 
Ինչու մեծ լճերի, ծովերի առափնյա վայրերում եղանակը մեղմ է:

Ծովերը դանդաղ են տաքանում գարնանը, նաև դանդաղ են սառչում աշնանը՝ մեծ ջերմաքանակ տալով շրջապատին: Աշնանային տաք եղանակը պահպանվում է երկար ժամանակ, ուստի ձմեռը ծովամերձ վայրերում, որպես կանոն մեղմ է:


   7. 
Ինչ բանաձևով են որոշում տաքանալիս մարմնի ստացած ջերմաքանակը: Իսկ սառչեիս մարմնի տված ջերմաքանակը:

Q=cm(t2C0−t1C0) 


   8. 
Ձևակերպեք ջերմափոխանակման օրենքը:

Եթե ջերմափանակությանը մասնակցող մարմինների համակարգը մեկուսացնենք արտաքին միջավայրից, ապա որոշ ժամանակ անց այդ մարմնինների ջերմաստիճանները կհավասարվեն: Այդ ընթացքում տաք մարմնինների տված Q1 ջերմաքանակի և սառը մարմնինների ստացած Q2 ջերմաքանաքի գումարը զրո:


   9. 
Գրել ջերմային հաշվեկշռի հավասարումը:

Q1 + Q2 = 0

Рубрика: Ֆիզիկա 8

1. Մեխանիկական էներգիայի ինչ տեսակներ գիտեք: Բերեք օրինակներ:
Երկու տեսակ՝ կինետիկ և պոտենցյալ: Օրինակ՝ շաժվող օդանավի մեջ նստած ուղևորը օդանավի նկատմամբ զրո կինետիկ էներգիա ունի, սակայն նրա կինետիկ էներգիան Երկրի նկատմամբ փոխարինվում է պոտենցյալով։

2.Ձևակերպեք էներգիայի պահպանման օրենքը: 
Դիմադրության և շփման ուժերի բացակայությամբ մարմնի լրիվ մեխանիկական էներգիան շարժման ընթացքում մնում է հաստատուն՝ պահպանվում է։

3.Ինչպես է փոխվում որոշ բարձրությունից ընկնող գնդիկի էներգիան հենարանին (օրինակ գետնին) հարվածելուց հետո: Խախտվում է արդյոք էներգիայի պահպանման օրենքն այդ ժամանակ: Ինչու՞:
Մեխանիկական էներգիան փոխակերպվում է ջերմայինի,այսինքն ՝դառնում է պոտենցիալ էներգիա։

4.Ինչու է ընկնող գնդիկի հարվածից կապարե թիթեղի ջերմաստիճանը բարձրանում:
Երկու մարմինների մոլեկուլները շփման մակերեսում կատարում են ջերմային շարժում և տաքանում են։

5.Ինչ է մարմնի ներքին էներգիան: Ինչից է կախված այն:
Մարմնի մասնիկների ջերմային շարժման կինետիկ ՝էներգիանրրի և մասնիկների փոխազդեցության պոտենցիալ էներգիաների գումարը  անվանում են մարմնի ներքին էներգիա:

6.Նկարագրեք մի քանի փորձ՝ ապացուցելու համար մարմնի ներքին էներգիայի գոյությունը:
Օդահան պոմպի զանգի տակ դնենք մխոցով գլան։

Գլանում կա օդ,իսհ մխոցին դրված է ծանրոց։Երբ զանգից հանենք օդը, գլանի օդը սկսում է ընդարձակվել ևմխոցը բարձրացնում է վերև՝կատարելով մեխանիկական աշխատանք։Նշանակում է գլանի օդը օժտված է ներքին էներգիայով։

7.Բերեք օրինակներ, որոնք համոզում են, որ շփման կամ դիմադրության ուժերի առկայությամբ շարժվելիս փոխվում է մարմնի ֆիզիկական վիճակը:
Եթե փորձենք շարժել սեղանին դրված գիրքը, ազդելով նրա վրա հորիզոնական ուժով, կնկատենք, որ այն սկսում է շարժվել, երբ այդ ուժը հասնում է որոշակի արժեքի: Դա նշանակում է, որ մարմնի վրա այդ ընթացքում ազդում է մեկ այլ ուժ, որը հակառակ է ուղղված կիրառված ուժին և համակշռում է այն: Այն ուղղված է մարմնի հնարավոր շարժման ուղղությամբ: Այդ ուժը գրքի և սեղանի միջև առաջացած դադարի շփման ուժն է: Այդ ուժին մենք հանդիպում ենք, երբ փորձում ենք տեղից շարժել ծանր պահարանը:

8.Ինչն է բնութագրում մեխանիկական էներգիայի փոփոխությունը:
Մեխանիկական էներգիայի փոփխությունը բնութագրում է մարմնի ֆիզիկական վիճակը։

9.Նկարագրեք փորձ, որտեղ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց մեծանում է մարմնի ներքին էներգիան:
Օրինակ` ալյումինե լարը մի քանի անգամ ծալելով և ուղղելով՝ նկատում ենք, որ այն տաքացել է, հետևաբար՝ մեծացել է նրա ներքին էներգիան։

10.Օրինակներով կամ փորձի նկարագրությամբ հաստատել, որ աշխատանք կատարելով կարելի է փոխել մարմնի ներքին էներգիան:
Օդ պարունակող սրվակն ամուր փակված է խցանով, որն անցք ունի։ Սրվակը բարակ խողովակով միացած է մխոց ունեցող ապակե գլանին։ Մխոցը հեշտությամբ կարող է տեղաշարժվել գլանի մեջ։ Նրա դիրքը կորոշենք քանոնի օգնությամբ։ Նշելով մխոցի սկզբնական դիրքը՝ պարանով շփենք սրվակը։ Հետևելով մխոցի դիրքին՝ կտեսնենք, որ այն տեղաշարժվել է դեպի աջ։Եզրակացությունը մեկն է՝ շփման ուժերը հաղթահարելու համար պարանի միջոցով աշխատանք կատարելով՝ բարձրացրինք սրվակի, հետևաբար՝ նաև սրվակում օդի ջերմաստիճանը։ Իսկ ջերմաստիճանի բարձրացումը, ինչպես գիտենք, ցույց է տալիս, որ օդի ներքին էներգիան մեծացել է։Տաքացած օդը, ընդարձակվելով, մխոցը տեղաշարժեց աջ՝ կատարելով մեխանիկական աշխատանք։ Այդ աշխատանքն օդը կատարեց արդեն իր ներքին էներգիան, մխոցը տեղաշարժելուց հետո, որոշ չափով կնվազի։

11.Ինչ է ջերմահաղորդումը: Կարելի է ջերմահաղորդումը համարել էներգիայի փոխակերպում: Ինչու՞:
Առանց աշխատանք կատարելու մարմնի ներքին էներգիայի փոփոխման պրոցեսն անվանում են ջերմահաղորդում։
Ջերմահաղորդումը մի մարմնի ներքին էներգիայի հաղորդումն է մեկ ուրիշ մարմնի, այսինքն՝ մի մարմնի մոլեկուլների ջերմային շարժման էներգիայի փոխանցումը մոկ այլ մարմնի մոլեկուլներին։

12.Մարմնի ներքին էներգիան մեծացել է 10 Ջ-ով: Ինչ եք կարծում ջերմահաղորդմամբ, թե աշխատանք կատարելու միջոցով է տեղի ունեցել  ներքին էներգիայի այդ աճը:
Ջերմահաղորդմամբ։

13.Տաք ջուրը խառնել են սառը ջրին: Ինչու է խառնուրդի ջերմաստիճանը բարձր սառը ջրի ջերմաստիճանից, բայց ցածր՝ տաք ջրի ջերմաստիճանից: Բացատրեք՝ հիմնվելով մոլեկուլային-կինետիկ տեսության դրույթների վրա:
Տաք մարմինը իր ջերմությունը փոխանցում է սառին որի արդյունքում ջերմաստիճանները հավասարվում են:

14.Հնարավոր է արդյոք ջերմափոխանակում սառույցի և ջրի միջև, եթե երկու նյութերի ջերմաստիճանն էլ 0C: Բացատրեք ինչու:
Ջերմափոխանակությունը տեղի է ունենում տարբեր ջերմաստիճաններով նյութերի միջև, քանի որ սառույցի և ջրի ջերմաստիճանները հավասար են, ջերմափոխանակում տեղի չի ունենա:

Рубрика: Ֆիզիկա 8

1.Թվարկել ձեր շրջապատի մի քանի առարկաներ և նշել թե ինչ նյութերից է այն պատրաստված:

Բաժակ-ապակի, պլաստմասա, կավ

Սեղան-երկաթ, փայտ

Գիրք-թուղթ

2.Ինչից են բաղկացած ֆիզիկական մարմնները:

Ֆիզիկական մարմինները բաղկացած են մեկ կամ մի քանի նյութից:

3.Ինչպիսի կառուցվածք ունի նյութը:

Նյութերը կազմված են առանձին մասնիկներից, որոնց միջև կան ազատ տարածություններ:

4.Ինչպես են անվանում նյութի մասնիկները:

Նյութի մասնիկները կոչվում են ատոմներ:

5.Որ նյութն են անվանում տարր:

Միևնույն տեսակի ատոմներից բաղկացած նյութն անվանում են տարր:

6.Ինչ է մոլեկուլը:

Մասնիկները, որոնցից կազմված են նյութերը, կոչվում են  մոլեկուլներ:

7. Ինչ մոլեկուլներ են ձեզ հայտնի:

H2, H2O, CO2, O2

8.Որ մասնիկն է օժտված նյութի բոլոր հատկություններով:

Ատոմը

9. Քանի անգամ է ատոմը փոքր խնձորից:

100 000 000 (100 մլն ) անգամ

10. Թվարկեք նյութի մասնիկների շարժումը հաստատող երևույթներ:

Նյութի մասնիկների շարժումը հաստատող երևույ են օծանելիքի բուրմունքի տարածվել սենյակով

11. Ինչպե՞ս է բացատրվում օծանելիքի բուրմունքի տարածումը սենյակում:

Оծանելիքի ու օդի մասնիկները գտնվում են անվերջ շարժման վիճակում, օծանելիքի ու օդի մասնիկները խառնվում են։

12. Ի՞նչ է դիֆուզիան:

Նյութերի ինքնաբերական խառնման երևույթը կոչվում է դիֆուզիա։

13. Նկարագրեք ջրի և պղնձարջասպի ջրային լուծույթի միջև դիֆուզիայի փորձի ընթացքը:

Ինչպես գիտենք և ջուրը, և պղնձարջասպի լուծույթը կազմված են մոլեկուլներից, որոնք կատարում են անկանոն շարժումներ: Պղնձարջասպի մոլեկուլները թափանցում են ջրի ներքևի շերտ, իսկ ջրի մոլեկուլները պղնձարջասպի լուծույթի վերևի շերտ:ժամանակի ընթացքում ավելի շատ մոլեկուլներ են գնում դեպի մյուս հեղուկը քան վերադառնում են վերջում տեղի է ունենում ջրի և պղնձարջասպի լուծույթի ինքնաբերական խառնում, այսինքն դիֆուզիյա:

14. Ինչպե՞ս է ընթանում դիֆուզիան գազերում:

Գազերում դիֆուզիան ընթանում է շատարագ։

15. Ինչպե՞ս է ընթանում դիֆուզիան հեղուկներում և պինդ մարմիններում:

Հեղուկերում ընթանում է ավելի դանդաղ ։Դիֆուզիան ընթանում է նաև պինդ մարմիններում, սակայն շատ ավելի դանդաղ, քան հեղուկներում։

16. Ինչպե՞ս է ջերմաստիճանի փոփոխությունն ազդում դիֆուզիայի արագության վրա:

Բարձր ջերմաստիճանի դեպքում մոլեկուլներն ավելի արագ են շարժվում:

Рубрика: Ֆիզիկա 8

ԹԵՄԱ՝
§13.Ռեակտիվ շարժում: Հրթիռային տեխնիկայի զարգացումը:

  1. Ո՞ր շարժումն է կոչվում ռեակտիվ;

Ռեակտիվ համարում են այն շարժումը, որը առաջանում է, երբ մարմնից անջատվում է նրա մի մասը` որոշակի արագությամբ, որի հետեւանքով մնացած մասը ձեռք է բերում հակառակ ուղղված արագություն:

  1. Բերել ռեակտիվ շարժման օրինակներ:

Եթե ձնագնդիկը հարթ սառույցի վրա կանգնած ժամանակ նետեք, ապա կշարժվեք նետման ուղղությանը հակառակ:

  1. Ի՞նչ կառուցվածք ունի հրթիռը:
  2. Հրթիռը կազմված է պատյանից եւ վառելանյութից: Հրթիռի պատյանը ունի ելքի փողակ, որից շատ մեծ արագությամբ նետվում են բարձր ճնշման եւ ջերմաստիճանի գազերը:
    4․ Բացատրեք, թե ինչպես է շարժվում հրթիռը։
  1. Կարո՞ղ է արդյոք հրթիռը շարժվել անօդ
    տարածությունում։ Իսկ կարո՞ղ է հրթիռն
    արգելակել տիեզերքում (անօդ տարաությունում): Ինչպե՞ս:
    6․ Ի՞նչ գիտեք տիեզերագնացության հաջողությունների մասին։
  2. Կարո՞ղ է արդյոք իդեալական հարթ հորիզոնական սառույցի վրա կանգնած մարդը
    տեղից շարժվել՝ որևէ ձևով չհրվելով սառույցից։
Рубрика: Ֆիզիկա 8

12.11.2023

Դաս 8. (13.11-17.11)
Թեմա՝
§14. Էներգիա: Մեխանիկական էներգիա
§15.Կինետիկ էներգիա
§16.Պոտենցիալ էներգիա
1.Ո՞ր մեծությունն է կոչվում էներգիա:

Էներգիա է կոչվում այն ֆիզիկական մեծությունը, որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը:
2.Բերել օրինակներ, որոնք ցույց են տալիս
էներգիայի և աշխատանքի կապը:

Ինքնաթիռը աշխատում է նավթով, որը աշխատում է այն վառվելուց ջերմային էներգիայով: Մագնիսը, քաշելով երկաթը, կատարում է աշխատանք, այսինքն` այն օժտված է էներգիայով:
3.Ի՞նչ միավորով է չափվում էներգիան ՄՀ-ում:

ՄՀ-ում էներգիան չափվում է 1Ջ-ով` ջոուլով:
4.Մեխանիկական էներգիայի ինչ տեսակներ գիտեք:

Քանի որ մեխանիկայում ուսումնասիրում են մարմինների շարժումն ու փոխազդեցությունը, մեխանիկայում դիտարկում են մեխանիկական էներգիայի երկու տեսակ` կինետիկ էներգիա եւ պոտենցիալ էներգիա:
5.Ո՞ր էներգիան են անվանում կինետիկ:

Կինետիկ էներգիա կոչվում է այն էներգիան, որը պայմանավորված է մարմնի շարժմամբ:
6.Ի՞նչ մեծություններից է կախված մարմնի կինետիկ էներգիան:

Մարմնի կինետիկ էներգիան կախված է մարմնի զանգվածից եւ տվյալ պահին նրա արագությունից:

  1. Ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի կինետիկ էներգիան:

Eկ=mv²/2, Eկ=p²/2m

  1. Ե՞րբ է մարմնի կինետիկ էներգիան զրո:

Երբ մարմնի արագությունը զրո է, նրա կինետիկ էներգիան նույնպես զրո է:

  1. Ինչպե՞ս է փոխվում մարմնի կինետիկ էներգիան ՝
    ա. հավասարաչափ շարժման դեպքում,
  2. Մնում է նույնը եւ չի փոփոխվում
    բ. հավասարաչափ արագացող շարժման դեպքում,
  3. Հավասարաչափ մեծանում է:
    գ. հավասարաչափ դանդաղող շարժման դեպքում:
  4. Հավասարաչափ փոքրանում է:
    10.Որ էներգիան են անվանում պոտենցիալ:
  5. Պոտենցիալ էներգիա կոչվում է այն էներգիան, որը պայմանավորված է մարմինների փոխազդեցությամբ:
    11.Բերեք պոտենցիալ էներգիայով օժտված մարմինների օրինակներ:
  6. Հրթիռի Երկրից որոշակի բարձրությամբ պոտենցիալ էներգիան պայմանավորված է Երկիր մոլորակի հետ հրթիռի գրավիտացիոն փոխազդեցության ուժով:
    12.Ինչ բանաձևով է
    որոշվում Երկրից որոշակի
    բարձրությամբ մարմնի
    պոտենցիալ էներգիան:
  7. Eպ=mgh
    13.Փոխվում է արդյոք Երկրի
    մակերևույթին զուգահեռ
    թռչող մարմնի պոտենցիալ
    էներգիան:
  8. Այո, որովհետև այն կարող թռչել արագ կամ դանդաղ, բարձրությունը փոխելով ամեն վարկյան:
    14.Մարմինն ընկնում է
    որոշակի բարձրությունից:
    Ինչպես է փոխվում նրա պոտենցիալ
    էներգիան անկման ընթացքում:
  9. Եթե մարմինն որոշակի բարձրությունից ընկնի գետին, կկատարի նույնքան աշխատանք: Որքան մեծ է բարձրությունը, նույնքան մեծ պոտենցիալ էներգիան:
    15.Ինչպես կարելի է համոզվել, որ սեղմված
    զսպանակն օժտված է պոտենցիալ
    էներգիայով:
  10. Սեղմված զսպանակի պոտենցիալ էներգիան պայմանավորված է զսպանակի առաձգականության ուժով, այսինքն` տեղի է ունենում փոխազդեցություն:
    16.Կատարելով անհրաժեշտ չափումներ՝
    հաշվեք սեղանին դրված որևէ առարկայի
    պոտենցիալ էներգիան հատակի նկատմամբ:
Рубрика: Ֆիզիկա 8

1․ Ի՞նչ է ուսումնասիրում դինամիկան։

Դինամիկան մեխանիկայի այն բաժինն է, որը ուսումնասիրում է տարաբնույթ շարժումների առաջացման եւ փոփոխման պատճառները:
2.Նյուտոնի առաջին օրենքի ձևակերպումը:

Այն ժամանակ է մարմինը դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակում, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում կամ դրանց ազդեցությունները համակշռված են ու դրանց համազորը զրո է:
3.Բերել Նյուտոնի առաջին օրենքը հաստատող օրինակներ:

Երբ ավտոբուսը արագ արգելափակում է, ավտոբուսի մեջ գտնվող ուղևորները առաջ են գնում` իրենց դիրքը և արագությունը փոխում են ավտոբուսի նկատմամբ:
4.Ինչ պայմաններում է մարմինը շարժվում ուղղագիծ հավասարաչափ:

Մարմինը այն ժամանակ է շարժվում ուղղագիծ հավասարաչափ, երբ նրա վրա ոչ մի մարմին չի ազդում կամ դրանց ազդեցությունները համակշռված են:
5.Մարմնի վրա ազդող ուժերի համազորը զրո է: Մարմինը շարժվում է,թե գտնվում է
դադարի վիճակում:

Մարմնի վրա ազդող ուժերի համազորը զրո է եւ այդ ժամանակ մարմինը գտնվում է դադարի վիճակում:
6․Բերեք օրինակ, որն ապացուցում է, որ
Նյուտոնի առաջին օրենքը հաշվարկման
ոչ բոլոր համակարգերում է ճիշտ:

Երբ ավտոբուսը արագ արգելակում է, այդ ժամանակ ավտոբուսի մեջ գտնվող ուղևորները իրենց արագությունն ու դիրքը փոխում են ավտոբուսի նկատմամբ և եթե մենք այս դեպքում որպես հաշվարկման մարմին վերցնենք ավտոբուսը, ապա Նյուտոնի առաջին օրենքը չի գործում:
7.Ինչն է մարմնի արագության
փոփոխության պատճառը:

Մարմինը այն ժամանակ է իր արագությունը փոխում, երբ նրա վրա ազդում է որեւէ մարմին:
8.Նյուտոնի երկրորդ օրենքի
ձևակերպումը,գրել բանաձևը:

Մարմնի արագացումը ուղիղ համեմատական է մարմնի վրա ազդող ուժին եւ հակադարձ համեմատական է մարմնի զանգվածին: Բանաձևերը` a=F/m, F=am:
9.Ո՞ր դեպքում է մարմինը շարժվում
արագացմամբ:

Եթե մարմնի վրա ազդող ուժերը չեն համակշռում, ապա մարմինը շարժվում է արագացմամբ:

  1. Ո՞ր պնդումն է ճիշտ.
  • մարմնի արագացումը կախված է նրա
    վրա ազդող ուժից, ✓
  • մարմնի վրա ազդող ուժը կախված է նրա արագացումից:

29.09.2023

«Գալիլեո Գալիլեյ»

Գալիլեո Գալիլեյը իտալացի ֆիզիկոս, աստղագետ եւ փիլիսոփա էր: Նա ծնվել է 1564թ-ին, փետրվարի 15-ին: Գալիլեյը եղել է առաջին աստղագետը, քանի որ նա է առաջինը ստեղծել է աստղադիտակը եւ նայել նրանով երկինք: 1609թ-ին Գալիլեյը առաջին անգամ նայեց իր ստեղծած աստղադիտակից եւ ուշադիր դիտեց լուսինը ու նա ապացուցեց, որ Վեներա մոլորակը լուսնի պես փոխում է իր տեսքն ու ձեւը: Այդ փորձից հետո նա նաեւ ապացուցեց, որ Արեգակը պտտվում է իր առանցքի շուրջը: Գալիլեյի աշակերտ Վինչենզո Վիվիանին պնդում էր, որ նա Պիզայի թեք աշտարակից նետելով թեթեւ եւ ծանր գնդեր, ապացուցել է, որ մարմինների անկման ժամանակը անկախ է իրենց զանգվածից, եթե չհաշվենք օդի դիմադրության պատճառով առաջացած շատ քիչ անկման ժամանակի տարբերությունները: Ֆիզիկոսը նաեւ ապացուցեց, որ բոլոր մարմինները արագանում են նույն արագությամբ, անկախ դրանց չափից կամ զանգվածից: 1606թ-ին նա ստեղծեց ջերմոսկոպը, որը ունակ էր չափել, թե որքան է ջերմություն եւ ցուրտ տարածության մեջ:

Рубрика: Ֆիզիկա 8

 9. Նյուտոնի երրրորդ օրենք:

  1. Բերեք մարմինների փոխազդեցության օրինակներ:
  2. Երբ գնդակը գլորվում է դեպի մեզ եւ մենք էլ արագ վազելով` այն հարվածում ենք, այդ ժամանակ եւ մեր կոշիկն է դեֆորմացվում, եւ գնդակը, բայց գնդակը ավելի շատ, քանի որ այս դեպքում մենք գնդակից ավելի արագ էինք շարժվում դեպի այն եւ մեր մարմնի կշիռը ավելի մեծ է:
    2․ Զինվորը բռունցքի հարվածով ջարդում է քարը։ Ո՞րն է ավելի մեծ՝ ձեռքի ազդեցությունը
    քարի վրա , թե՞ հակառակը։
  3. Զինվորի բռունցքի եւ քարի փոխազդեցության ուժերը մոդուլով հավասար են, բայց, քանի որ բռունցքը ավելի մեծ արագություն է ձեռք բերում, քարը կոտրվում է, իսկ բռունցքը` թեթև դեֆորմացվում:
    3․ Մագնիսը էլեկտրամագնիսական ուժով ձգում է
    երկաթին։ Ի՞նչ բնույթի ուժով է երկաթը ձգում
    մագնիսին։
  4. Երկաթը մագնիսին ձգում է փոխազդեցության ուժով:
  5. Ձևակերպեք Նյուտոնի երրորդ օրենքը:

Երկու մարմիններ միմյանց հետ փոխազդում են մոդուլով հավասար եւ հակառակ ուղղված ուժերով: F¹=-F2:

  1. Ի՞նչ փորձերի օգնությամբ կարելի է հիմնավորել
    Նյուտոնի երրորդ օրենքը:

Հորիզոնական հենարանի վրա որեւէ մարմինը ազդում է որոշակի ուժով եւ հենարանը մարմնի վրա ազդում է մի ուժով, որը մոդուլով հավասար է մարմնի կշիռին եւ ուղղված է նրան հակառակ:

  1. Ի՞նչ գիտեք ազդող և հակազդող ուժերի
    մոդուլների, ուղղությունների և կիրառ ման կետերի մասին:

Ազդող եւ հակազդող ուժերի մոդուլները հավասար են եւ նրանց ուղղությունները իրար հակառակ են:

  1. Հնարավո՞ր է արդյոք, որ երկու մարմինների
    փոխազդեցության ուժերը միմյանց համակշռեն:

Հնարավոր է, որ երկու մարմինների փոխազդեցության ուժերը միմյանց համակշռեն, որովհետեւ կիրառված են տարբեր մարմինների վրա:

  1. Հանրահայտ Մյունխհաուզենը պնդում էր, որ մի
    անգամ, բռնելով իր մազերից, իրեն դուրս է քաշել
    ճահճից: Հնարավո՞ր է արդյոք նրա պատմածը:

Հնարավոր չէ, քանի որ ճահիճը նրան քաշում է դեպի ներքեւ, իսկ ինքն իրեն պակաս զանգվածով քաշում է վերև` ուղղությունները հակառակ են, բայց ուժերի մոդուլները` հավասար չեն:

  1. Նկարեք թելից կախված գնդիկ նշեք ազդեցության
    ու հակազդեցության ուժերը:
  1. Երկաթե սայլակին երկար ձողի օգնությամբ
    ամրացված է մագնիս: Կշարժվի՞ արդ- յոք սայլակը:

Այո, որովհետեւ նրանց ուժերի մոդուլները հավասար չեն եւ մագնիսի զանգվածը ավելի թեթեւ է սայլակին:

Рубрика: Ֆիզիկա 8

1.Որ մեծությունն է կոչվում մարմնի իմպուլս:
Մարմնի իմպուլս կոչվում է արագության և զանգվածի արտադրյալը։

2. Ինչ բանաձևով է որոշվում մարնի իմպուլսը:
p=mv

3.Ինչ միավորով է չափվում իմպուլսը ՄՀ-ում:
1 կգ մ/վ

4.Իմպուլսը վեկտորական մեծություն է, թե սկալյար:
Վեկտորական