Рубрика: Հայոց լեզու 8

ՄԻՋԱՆԿՅԱԼ ՆԱԽԱԴԱՍՈԻԹՅՈԻՆՆԵՐ

Իրենց շարահյուսական դերով միջանկյալ նախադասությունները, նման լինելով միջանկյալ բառերին, տարբերվում են նրանով, որ ունեն ստորոգում, հնչերանգային ավարտվածություն և միտք արտահայտելու զանազան հնարավորություններ։

Միջանկյալ նախադասությունները հիմնականում հանդես են գալիս միջադաս և վերջադաս շարադասությամբ, կարող են լինել պարզ և բազմաբարդ։ Նրանք գործածվում են խոսողի ամենաբազմազան վերաբերմունքներն արտահայտելու, երևույթի մասին կողմնակի, լրացուցիչ տեղեկություններ հաղորդելու, այս կամ այն անդամի իմաստները, նախադասությունների մտքերը համակողմանիորեն լրացնելու, մեկնաբանելու, ճշտելու, օտար կամ բարդ, անհասկանալի մտքերն ու արտահայտությունները թարգմանելու-պարզաբանելու և այլ նպատակների համար։

Միջանկյալ նախադասություններն իրավացիորեն բաժանվում են 2 խմբի՝ միջանկյալ և ներդրյալ:

Միջանկյալ նախադասությունները, ճիշտ է, շատ թույլ, բայց, այնուամենայնիվ, քերականորեն կապված են հիմնական, ընդհանուր նախադասության, նրա այս կամ այն մասի հետ, սակայն որոշակի անջատական, համեմատաբար թույլ հնչերանգ ունենալով (անպայման կապված խոսողի վերաբերմունքի ու նպատակի հետ)՝ նրանք տրոհվում-կտրվում են շարահյուսական կոնկրետ պաշտոն ունեցող «մաքուր» քերականական միավորներից։ Արդ՝ ինչո՞ւ և ե՞րբ են կիրառվում միջանկյալ նախադասությունները։ Նրանք կիրառվում են, եթե գործածվում են նախադասության, նրա որևէ անդամի վերաբերյալ լրացուցիչ, կողմնակի, ճշտող մեկնաբանող և այլ տեղեկություններ տալու, ինչպես նաև խոսողի բազմազան վերաբերմունքներն արտահայտելու և, երկրորդ, բարդ նախադասությունը ոճական անհարթությունից զերծ պահելու համար։ Օրինակներ՝ Ինչպես հայտնի է[1], երկրագունդը պտտվում է իր առանցքի շուրջը։ Երկրագունդը պտտվում է իր առանցքի շուրջը, ինչպես վաղուց արդեն հայտանի է: Երկրագունդը, ինչպես արդեն հայտնի է, պտտվում է իր առանցքի շուրջը։ Այս մարդը, ասում են, ժամանակին ղեկավարել է դիվիզիաներ, եղել հրամանատար։ Այս տարի, ինչ ուզում է թող լինի, պիտի մեկնեմ Մոսկվա՝ բուժվելու։ Նա գիշերով զգուշությամբ մտավ Մարգարիտի ննջասենյակը և, հասկանալի է, լույսը հանգցրեց, որպեսզի ոչ ոք չտեսնի իրեն։ Որքան ինձ հայտնի է, նա դեռ չի հանձնել ոչ մի քննություն։ Արամը, եթե կարելի է այսպես արտահայտել, դեռ հասու չէ՝ այդպիսի բարդ հարցեր լուծելու համար: Համազասպը, աստված ոչ անի, եթե իմանա քո գնալու մասին, ինձ կպատժի։ Արտեմը, ճշմարիտ է, լավ բանաստեղծ է, բայց շատ է տուրք տալիս վերացականությանը։

Միջանկյալ նախադասությունները առհասարակ գործածվում են ամենից շատ միջադաս և վերջադաս, քան առաջադաս շարադասությամբ։ Ընդ որում, նախադաս գործածվելիս ավելի ընդգծվում, որոշակիանում է նրանց քերականական դերը (Ինչպես գիտենք, այս կողմերում նա երևացել է…)։ Դժվար չէ նկատել, որ այսպիսի շարահյուսական միավորները, ինչպես վերը նշվեց, քերականական, հետևաբար և՝ հնչերանգային կապ ունենալով բուն նախադասության հետ, առնվում են ստորակետերի մեջ։

1.Ընդգծված մասերը նախադասություններից հանի՛ր: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու: Ստացված և տրված նախադասությունների արտահայտած մտքերը համեմատի՛ր:

Արտակը հարգալից բարևեց բոլորին ու մոտեցավ հորը: Հասմիկը հիմա հավանաբար հասուն օրիորդ է: Զարմացած երեխան Մագաղաթյա մատյանը դրված էր սեղանին:

2.Փորձի՛ր բացատրել, թե ո՛ր նախադասություններն են փակագծերում գրված:

Հռոմի ամենահին կամուրջը` փայտյա Pont-Sublicius-ը (հայերեն կլինի «Ցցաշեն կամուրջ»), առաջին քարե կամրջից համարյա հինգ հարյուր տարի առաջ է կառուցվել (մ. թ. ա. 625 թ. է բացվել): Այդ կամուրջը հավանաբար կրոնական նշանակություն է ունեցել, որովհետև նրա շինարարության մեջ մետաղե ոչ մի գերանակապ ու ոչ մի մեխ չի օգտագործվել: Իսկ Հռոմի առաջին հուշարձանը կերտվել է Պուբլիուս Հորացիուս Միակնանու պատվին (նրա սխրագործությունն էլ Հռոմի առաջին կամրջի հետ է կապված): Հարազատ քաղաքն էտրուսկների հարձակումից պաշտպանելիս նա իր սեփական մարմնով փակեց կամրջի ճանապարհը, մինչև որ ընկերներն այրեցին ցցասյուներն ու փայտամածը (այդ ժամանակներից ի վեր կամուրջների խորտակումը կազմում է ամեն մի «օրինավոր» պատերազմի անբաժան մասը): Երբ կամուրջն այրվեց, Պուբլիուս Հորացիուսը թռավ ջուրն ու կարողացավ նետերի տարափի տակ բարեհաջող հասնել յուրայիններին: Հերոսության համար նա այնքան հող ստացավ, որքան մեկ օրվա ընթացքում կարողացավ հերկել:

Փակագծերում գրված են լրացուցիչ տեղեկություն։

Рубрика: Հայոց լեզու 8

Չորս զվարճալի փաստ իմ մասին

Ես զբաղվում էմ բոկսով գնում էմ բոկսի դասերի և սիրում էմ խաղալ բասկետբոլ։ Բասկեթբոլի գնացել էմ մեկ տարի բայց հիմա չեմ գնում։ Սիրում էմ ընկերների հետ մի տեղ գնալ թեկուզ ֆուտբոլ խաղալ։։ Եթե հարմար չի գնալ դուրս ես զանգում էմ ընկերներին և մենք իրար հետ խաղում էնք հեռախոս։

Рубрика: Հայոց լեզու 8


1.Նախադասությունները լրացրո՛ւ` կետերը փոխարինելով ուղղակի խոսքերով:

Հյուրն ուշադիր լսում էր ոգևորված ուղեկցի պատմությունը տաճարի մասին ու մտածում էր«երբ է կառուցվել այս տաճարը»: Քաղցն անհամբեր էր դարձել նրան, ու լսելով տանտիրուհու շաղակրատանքը՝ մտքում ասում էր «երբ էս դու վերչացնելու խոսել»: Արդեն ամեն ինչ պարզ էր ու հասկանալի. Նա գրեց «կհանդիպենք վաղը»: Ցուցանակն անտառում զբոսնել ցանկացողներին զգուշացնում էր «զգուշացեք արջերից»: Զարմացած նայում էր վիճող անծանոթներին ու մտածում «ինչու եք այսքան վիճում»: Վազում էր ծիածանի հետևից ու իրեն-իրեն շշնջում «երբ էմ հասնելու վերջին»: Սպասումից ձանձրացած՝ մտածում էր «երբ է իմ հերթը գալու»: Գրքում մի նախադասություն էր ընդգծված «մարդիկ խելացի չեն»:

2. Ընդգծված նախադասությունը (հեղինակի խոսքը) գրի՛ր: ա) ուրիշի ուղղակի խոսքից առաջ, բ) ուրիշի ուղղակի խոսքից հետո:

«Ես զգում էի,- պատմում է վեպի հերոսը,- թե ինչպես են սուզանավի պատուհանները, ջրի ճնշմանը ենթարկվելով, ներս հրվում»:

Վեպի հերոսը պատմում է, «ես զգեում էի, թե ինչպես են սուզանավի պատուհանները, ջրի ճնշմանը ենթարկվելով, ներս հրվում»:

«Ես զգում էի, թե ինչպես են սուզանավի պատուհանները, ջրի ճնշմանը ենթարկվելով, ներս հրվում» ,պատմում է վեպի հերոսը:

«Նավապետը մեղավոր է ճանաչվում, գրված էր դատական արձանագրության մեջ,- քանի որ ճանապարհը զիջելու ոչ մի հրաման չի տրվել»:

Դատական արձանագրության մեջ գրված էր, «Նավապետը մեղավոր է ճանաչվում քանի որ ճանապարհը զիջելու ոչ մի հրաման չի տրվել»:

«Նավապետը մեղավոր է ճանաչվումքանի որ ճանապարհը զիջելու ոչ մի հրաման չի տրվել», գրված էր դատական արձանագրության մեջ:

«Եթե մարմինը լույսը չի կլանում, չի անդրադարձնում և չի բեկում,- գրված է գրքում,- ինքնըստինքյան անտեսանելի է»:

Գրքում գրված է, «Եթե մարմինը լույսը չի կլանում, չի անդրադարձնում և չի բեկում ինքնըստինքյան անտեսանելի է»:

«Եթե մարմինը լույսը չի կլանում, չի անդրադարձնում և չի բեկում ինքնըստինքյան անտեսանելի է», Գրված է գրքում:

Рубрика: Հայոց լեզու 8

Գործնական աշխատանք

Յուրաքանչյուր շարքում գտի՛ր մակբայը։

 1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ2. ապա, մասին, լիովին, անշուշտ3. եթե, որտեղ, ամենուր4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ5. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր6. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ7. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ8. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր

Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները։Հերոսաբար, մասամբ, փոքր-ինչ, ամենուրեք, լիովին։

Ընդգծիր  երեք  տեղի մակբայ:

ա.  ամենուր, գլխովին, առայժմ, դեմառդեմ, դռնեդուռ, արագ-արագբ. հեռու, միանգամայն, կրկին, տեղից տեղ, վերուստ, հիմագ. միշտ, մեջտեղ, ընդառաջ, փոխնիփոխ, թեթևակի, վերդ. տեղ-տեղ, զույգ-զույգ, դեսուդեն, շատ-շատ, ուշ, այլուր

. Ընդգծիր ժամանակի երեք մակբայ

ա. ավելի, ուշ, վաղը, ձեռաց, այլևս, գյուղեգյուղբ. վերջապես, ձեռքից ձեռք, օրեցօր, կամացուկ, այժմ, լիովինգ. ի վերջո, հազիվհազ, մոտավորապես, դեռևս, մասնակիորեն, առմիշտ

Ընդգծիր ձևի երեք մակբայ

ա. դանդաղ, փոքրիշատե, հավետ, հանկարծ, ուշիուշով, ամենուրեքբ.  հետզհետե, իսպառ, նախ, մեկ-մեկ, դեմ հանդիման, հազիվ

Рубрика: Հայոց լեզու 8

Ընդգծել  հոդակապ ունեցող բառերը։
Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձ, օձաձուկ, լայնարձակ, մրգահյութ, փորձանոթ, հողագունդ, արծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց, հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ, լողավազան, հորդաբուխ,
քարածուխ, գառնարած, մեղվաբույծ, ժամագործ, դիմաքանդակ, ծաղկաման, սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ, դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ,
հիշարժան, շաքարաման, գորգագործ, զովաշունչ, ցուցահանդես, քարանձավ, ջրագռավ, լուսամուտ, զբոսավայր, հացաթխում։

Ուղղիր տեքստում  ուղղագրական սխալները 

Անթափանց, սրթսրթացնող խոնավությամբ թաթախված էր օդը: Ցուրտ գիշերով Օխոտյան ափի ողջ երկայնքով մղվում էր երկու ըմբոստ տարերքի անհաշտ ընբիշային պայքարը. Ցամաքը խոչնդոտում էր ծովի առաջընթացը, ծովը չէր դադարում անընդհատ ցամաքի վրա հարձակվելուց, մակընթացությունից:

Որտեղ անհրաժեշտ է, գրիր մեծատառով:

1. Խրիմյան հայրիկն ասաց, որ վաղը ևեթ կկարգադրի, որ Մասիսի հողից, Երասխի ջրից ու Հայաստանի ծաղիկներից մի քիչ վերցնեն և ուղարկեն Վենետիկ:

2. Հայաստանի գրեթե բոլոր քաղաքները` Վան, Բագավան, Կարին, Երվանդաշատ, Վաղարշապատ, Նախիջևան, Արտաշատ, բռնված էին պարսից զորքով

3. Վրաց Միհրդատ թագավորը Վարդանի համհարզին ընդունեց պալատի վեհաշուք դահլիճում թարգմանի ներկայությամբ:

Рубрика: Հայոց լեզու 8

Խնդիրներ, պարագաներ

Անուղղակի խնդիր
Ես խոսում էի ընկերոչս հետ և բաժակը ընկավ։
Ես դաս էի անում և զանգ եկավ հեռախոսիս։
Ես խաղ էի խաղում և հեռուստացույցը միացավ։

Հանգման անուղղակի խնդիրը
Ավտոբուսը մոտեցավ կանգառին
Տակսիստը հանում է ինձ մոտ։
Ես մոտեցա պահարանին։

Անջատման խնդիրը
Ծաղկից պոկվեցին ծաղկի թերթիկները։
Փազլի մի քանի մասնիկները կտրվեցին։
Կուբիկ ռւբիկը քանդվեց։


Միջոցի անուղղակի խնդիրը
Ինքնաթիրի միջոցով ես գնացի ուրիշ երկիր։
Հեռախոսիս միջոցով ես խաղացի ընկերներիս հետ։
Համակարգիչի միջոցով ես դաս արեցի։


Ներգործող անուղղակի խնդիրը։
Ինքնաթիռի պատճառով ես չգնացի ուրիշ երկիր։
Հեռախոսիս պատճառով իմ աչքերը փչացան։
Հիվանդության պատճառով ես դասի չգնացի։


Վերաբերության անուղղակի խնդիրը
Երեխաները խոսում էին կռիվներից։
մեծերը խոսում էին երեխաներից։
ծերունիները խոսում էին մեծերից։




Рубрика: Հայոց լեզու 8

Նախադասություններն ընդարձակի´ր` ընդգծված հատկացուցիչի և հատկացյալի միջև ավելացնելով փակագծում տրված բառակապակցությունը: Կետադրությանն ուշադրությո´ւն դարձրու:
Օրինակ
Արեգակի խավարումը  սարսափ առաջացրեց մարդկանց մեջ: (ընդամենը մի քանի րոպե տևող) – Արեգակի ընդամենը մի քանի րոպե տևող խավարումը սարսափ առաջացրեց մարդկանց մեջ:

Նոբե
լի՝ պայթուցիկ նյութեր արտադրող գործարանները ցրված էին Եվրոպայով մեկ:
Նոբելի՝ մարդկության խաղաղասիրությունն ու զարգացումը խթանող կտակը կարծես թե հակասում էր նրա ապրած կյանքին:
Վիկտոր Համբարձումյանը դարձավ իր իսկ նախաձեռնությամբ ստեղծված աստղաֆիզիկայի ամբիոնի առաջին վարիչը:
Նա նկատեց, որ թղթի ու արհեստական մետաքսի վերածվող փայտանյութի բաղադրությունը ինչ-որ բանով խաղողի շաքարն է հիշեցնում :
Քիմիկոսներն էին ելք փնտրում այդ երկրների՝ գյուղատնտեսական մթերքների կարիք ունեցող բնակչությանն օգնելու:

2.Ընդգծված հատկացուցիչների և հատկացյալների կապը հստակ ցույց տալու համար կետադրիր:

Առագաստանավի՝ անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում մի հետաքրքիր փաստ կա:
Վարելահողերի՝ անտառներ հատելու միջոցով ընդարձակման հետ հաճախացան խորշակները, որոնք իսկական պատուհաս են հողագործության համար:

Հողի՝ սև մրրիկներից պաշտպանող բարեկամը անտառն է:
Մթնոլորտը կեղտոտում են նաև անտառային հրդեհների՝ արևի դեմքր ծածկող ծուխն ու հրաբխային մուրը:
Մարդիկ ուտելի քարաքոսի՝ «մանանայի» նման գետնին ցրված հատիկները հավաքում ու ալյուր էին սարքում:
Անձրևների և հալոցքի ջրի՝ լեռնային ապարներր մաշեցնող շիթերը քայքայում են նաև շատ հանքային աղեր:

Рубрика: Հայոց լեզու 8, Գրականություն 8

Հայոց լեզվի և գրականության ամփոփում

Հայոց լեզու
https://fidanyangevorg.wordpress.com/2024/02/28/%d5%a2%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80/

https://fidanyangevorg.wordpress.com/2024/02/25/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%b8%d6%81-%d5%ac%d5%a5%d5%a6%d5%b8%d6%82/

https://fidanyangevorg.wordpress.com/2024/02/21/3864/

https://fidanyangevorg.wordpress.com/2024/02/18/%d6%83%d5%b8%d6%84%d6%80%d5%ab%d5%af-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a3%d6%80%d5%ab%d5%9b%d6%80-%d5%b8%d6%80%d5%ab%d6%81-%d5%b0%d5%a5%d5%bf%d6%87%d5%b5%d5%a1/

Գրականություն

https://fidanyangevorg.wordpress.com/2024/02/26/%d5%a1%d5%b6%d5%a3%d5%ab%d6%80-3/

Рубрика: Հայոց լեզու 8

Բայեր

Ըստ դիմայնության տարբերում են դիմավոր և անդեմ բայեր, ըստ եղանակայնության՝ սահմանական, հրամայական, ըղձական, պայմանական կամ ենթադրական, հարկադրական բայեր։ Բայերն ըստ խոնարհման յուրահատկությունների լինում են ամբողջ կամ լրիվ բայեր, պակասավոր բայեր, կանոնավոր բայեր և անկանոն բայեր։